«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Թունիսում ահաբեկչության համար մահապատիժ են սահմանել

Թունիսում ահաբեկչության համար մահապատիժ են սահմանել
26.07.2015 | 17:51

Թունիսում օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է ահաբեկչության համար մահապատիժ սահմանել: Փոփոխությունների համաձայն՝ ահաբեկչության հրապարակային արդարացման համար առանց դատական վճռի թույլատրվում է կասկածյալին 15 օրով կալանքի տակ պահել և գաղտնալսել նրա հեռախոսը:
Չնայած իրավապաշտպանների բողոքին, որոնք նշում էին, թե նոր օրենքի մեջ ահաբեկչություն հասկացությունը բավական հստակ չի սահմանված, Թունիսի խորհրդարանը եռօրյա քննարկումներից հետո հավանություն է տվել փոփոխություններին՝ գրում է BBC-ին:

Դիտվել է՝ 1635

Մեկնաբանություններ